Անդրեն Տաթևի վանքում ամուսնության անակնկալ առաջարկ է արել սիրելիին (տեսանյութ)

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Երգիչ Անդրեն Տաթևի վանքում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին. սիրելին դրական պատասխան է տվել:

Առաջարկության տեսանյութը  հրապարակվել է երգչի ինստագրամյան էջում։

Երգչի սիրելին Ազգային երգիչ նախագծից հայտնի Անի Օհանյանն է, ով նախագծին մասնակցելու համար եկել էր Սանկտ Պետերբուրգից:

Երգչի հրապարակած տեսանյութում երևում է նաև Անիի և Անդրեի առաջին հանդիպումը, երբ Անին մասնակցում էր նախագծին, իսկ Անդրեն ընդգրկված էր ժյուրիի կազմում։

«Իմ սերը Քեզ Անի Օհանյան: Անդրե Անի. Սիրո առաջարկություն Տաթեւի վանքում», — հրապարակմանը կից գրել է Անդրեն: