Եղանակն՝ առաջիկա օրերին

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Երևանում նոյեմբերի 4-ի  ցերեկը և  5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-6-ը էապես չի փոխվի, նոյեմբերի 7-ի և 8-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Մարզերում նոյեմբերի 4-ի ցերեկը, նոյեմբերի 6-ին և 7-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 8-ին և 9-ին կդիտվի առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 3-6մ/վ, նոյեմբերի 5-ին և 6-ին առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ:

Արցախում նոյեմբերի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։