Ինչ է բղավել տղամարդն ինքնահրկիզում կատարելուց առաջ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ըստ ականատեսների՝ տղամարդն ինքնահրկիզում կատարելուց առաջ բղավել է, որ Փաշինյանը քանդել է իր տունը։ Այս մասին հայտնում է yerevan.today-ը:

Նշենք, որ կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզում կատարած տղամարդը տեղափոխվել է Հայաստանի առողջապահության նախարարության այրվածքաբանական ինստիտուտ։ Մեր տեղեկություններով նա մոտ 30 տարեկան է:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 21․20-ի սահմաններում միջին տարիքի տղամարդը Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական ամառանոցների հարևանությամբ, ինքնահրկիզման փորձ է կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդն իր վրա դիզվառելիք է լցրել ու իրեն այրել։