Երկու տարեկան տղան քթի կաթիլների պատճառով՝ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Տղան Օրենբուրգի շրջանային մանկական հիվանդանոց է ընդունվել թունավորման նախանշաններով, հայտնում է Orb.ru-ն։

Ծնողները ինքնուրույն բուժել են որդուն մրսածությունից, փոքրիկին անհանգստացրել է քթի փակվածությունը։ Վիճակը մեղմելու համար մայրը երեխայի մքթի մեջ կաթիլներ է լցրել։ Փոքրիկի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, ընտանիքը դիմել է բժշկի։

«Հիվանդի մոտ նկատվել է քնկոտություն, սրտխառնոց, մարմնի ջերմաստիճանի զգալի նվազում և սրտի զարկերի դանդաղում: Նրան տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում»,- ասել են բժիշկները։

Նրանք ողջ գիշեր պայքարել են երեխայի կյանքի համար, նրա վիճակը կայունացել է։ Մեկ օր անց տղան դուրս է գրվել հիվանդանոցից։