Ի՞նչ է հայտնի Պեմզաշենում դաժան սպանության կասկածանքով ձերբակալվածների մասին. մանրամասներ

353

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության գործով երկրորդ ձերբակալվածը Վրույր Բարսեղյանի հորեղբոր տղան է՝ Արկադի Բարսեղյանը, ով առավել հայտնի է « տիխի» մականունով։ Այս մասին գրում են ԶԼՄ-ները: Ըստ որոշ լուրերի, ձերբակալվել է թվով 3 անձ:

 

«Հրապարակ»-ը հայտնում է, որ այս պահին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում ձերբակալված Բարսեղյանների տան մոտ, ինչպես նաև նրանց հարազատների բնակարանների մոտ` փորձելով կանխել հաշվեհարդարը։ Հիշեցնենք, որ ինչպես արդեն հայտնել էինք, սպանված կնոջ և երեխաների հարազատները Պեմզաշենում փորձել են հաշվեհարդար տեսնել Բարսեղյանների ընտանիքի անդամների հետ:

 

Լրատվականը նշում է, որ ըստ իր տեղեկությունների Վրույր Բարսեղյանը ձերբակալվել է թաղման ավարտից հետո: Նա մոտեցել էր Զարինե Մելիքսեթյանի ամուսնուն՝ Սևակ Մելիքսեթյանին, ցավակցելու։
Լրատվականն ավելի վաղ հայտնել էր, որ Վրույր Բարսեղյանը բնակվել է Պեմզաշեն բժշկական կենտրոնի հարևանությամբ: Նա համակրել է սպանված Զարինեին։ Ըստ Պեմզաշենի բնակիչների, հանցագործը թմրանյութերի ազդեցության տակ գնացել է սեր խոստովանելու նրան։ Հավանաբար մերժում ստանալով, դանակահարել է ընտանիքի անդամներին։Դանակը, որով կատարվել է սպանությունը, չի հայտնաբերվել, սակայն ըստ ոստիկանության մեր աղբյուրների, Վրույրը ասել է, թե որտեղ է գցել դանակը։ Նրա նշած վայրում չի հայտնաբերվել դանակը։

«Հրապարակ» գրում է, որ Վրույր Բարսեղյանը ծանոթ է եղել այս ընտանիքի նիստուկացին, տեղյակ է եղել, որ 31-ամյա Զարինեի ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնում, երբեմն փող ուղարկում։ Նա մի քանի անգամ շփվել է այս ընտանիքի անդամների հետ, երբեմն նրանց շանը կերակրել է, ամենայն հավանականությամբ այդ պատճառով էլ շունը չի հաչել նրա՝ այդ տուն ներս խուժելու ժամանակ։ Ըստ որոշ տեղեկությունների, 32 ամյա Վրույր Բարսեղյանն ունի հոգեկան որոշ խնդիրներ։