Մահացել է դերասան Բագրատ Գևորգյանը

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Հայաստանի թատերական գործիչների միությունը հայտնում է. «Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Բ. Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

◾️ Բագրատ Գրիգորի Գևորգյանը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 4-ին՝ Երևան քաղաքում։ Աշխատել է Ստեփանակերտի պետական թատրոնում։ 1977 թվականից առ այսօր աշխատում էր Արտաշատի պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան։ 2010 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։ 2014 թվականին արժանացել է ՀՀ թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ»-ի։ 2018 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»-ի»։