Զարինեին և որդուն սպանելուց հետո աղջկան բռնաբարել և սպանել է․ Ոստիկանությունը հրապարակել է ցուցմունքը․ Տեսանյութ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Պեմզաշենում զարհուրելի սպանությունների մեջ մեղադրվողը խոստովանական ցուցմունք է տվել, որը հրապարակել է ոստիկանությունը։ Ըստ նախնական տվյալների՝ երբ նրանք ներխուժել են Զարինե Մելիքսեթյանի տուն, նրանց դիմաց դուրս է եկել Զարինեն։ 41-ամյա տղամարդը բռունցքով հարվածել է նրա գլխին, կինն անգիտակից ընկել էր միջանցքի հատակին։

Դրանից հետո 32-ամյա տղամարդը խոհանոցում դրված պայուսակում գումար է փնտրել։  Չգտնելով՝ դանակի մի քանի հարված է հասցրել Զարինե Մելիքսեթյանին։  Ապա ննջարանից դուրս են եկել երեխաները։ Վիրավոր մոր աչքի առաջ նա դանակի 3 հարված էր հասցրել 8-ամյա որդուն, որը տեղում մահացել է, ապա սպանել է մորը։ Հետո 12-ամյա աղջկան տեղափոխել է տան միջանցք և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ, ապա դանակի երեք հարվածով սպանել նրան։