ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

14

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:

Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի, Շուշիի շրջաններում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին ժամը 14:30-ին Ասկերանի շրջան Սարուշեն համայնքի ղեկավարը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Ամարասի հովտում՝ Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական հենակետերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքը: