Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -8 աստիճան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Երևանում Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին մինչև կեսօր, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ:

Նոյեմբերի 28-29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին մինչև կեսօր, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ,

լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:

Նոյեմբերի 28-29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: