Ջուր չի լինելու

32

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Արշակունյաց Պող. 2 Նրբ., Արշակունյաց Պող. 26-28Ա շենքերի ջրամատակարարումը:

Ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Ամիրյանի 13 շենքի ջրամատակարարումը:

Դեկտեմբերի 1-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 17 շենքի ջրամատակարարումը:

Դեկտեմբերի 1-ին ժամը 10:35-13:00-ն կդադարեցվի Վարդենիս քաղաքի Ս.Պողոսյան փողոցի, Ս.Պողոսյան 1 փակուղու ջրամատակարարումը:

Ժամը 10:45-14:00-ն կդադարեցվի Մեղրի քաղաքի Ադելյանի փողոցի ջրամատակարարումը:

Ժամը 11:50-14:00-ն կդադարեցվի Արտաշատ քաղաքի Աթարբեկյանի, Շահումյան, Մարքսի, Մխչյան, Ստեփանյան, Ա.Խաչատրյանի փողոցների ջրամատակարարումը:

Դեկտեմբերի 1-ին ժամը 11:10-18:00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Աբեղյանի, Թամանցիների փողոցների ջրամատակարարումը:

Ժամը 12:00-16:00-ն կդադարեցվի Մարշալ Բաղրամյանի 85 շենքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: