1 զոհ, 2 վիրավոր. Գեղարքունիքից տեղեկացնում են

31

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 65 կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter և VAZ 2101 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել Է նաև Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Վիգեն Մարտոյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Օպերատիվ են գործել «Մարտունու» ԲԿ դիատար հերթապահ խումբը, ովքեր մահացածի մարմինը հատուկ միջազգային չափանիշներին համապատասխան պարկով տեղափոխեցին դիահերձարան։