Իրավիճակը կտրուկ սրվեց. Արման Աբովյան

40

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կտրուկ սրվեց իրավիճակը Արցախի Հանրապետության Բերձորի միջանցքի (Լաչինի միջանցք) ուղղությամբ։
Ակնհայտ է, որ սա լրջագույն էսկալացիայի հիմք կարող է հանդիսանալ։
Սպասելի էր արդյո՞ք թուրք֊ադրբեջանական տեռորիստական ոհմակի այս քայլը՜ միանշանակ ԱՅՈ։
Այս զարգացումների մասին զգուշացնումեինք թերևս մեկ ամիս առաջ։
Ի՞նչ է լինելու հետո։
Կիսափակուղայրն իրավիճակ է ստացվում։
Քանզի միջանցքը փակել են իբր 《խաղաղ》ադրբեջանցիներ քաղաքացիական հագուստով, դա թույլ է տալիս ադրբեջանցիներին նաև կիրառել զենք, եթե հայկական կողմը կամ ռուս խաղաղապահները կիրառեն ուժ իբր 《քաղաքացիական》անձանց ճանապարհից դուրս շպրտելու համար։
Հայաստանի իշխանությունների մասին ընդհանրապես խոսել իմաստ չկա, քանզի իրենք 《թավշյա》թրքահաճո և ադրբեջանամետ քաղաքականությամբ փակել են Հայսատանի առջև հնարավորությունը ռազմական առումով միջամտել Արցախի ապաշրջափակմանը, քանզի ընդունել են Ադրբեջանի շինծու տարածքային ամբողջականությունը ։
Սա բացի Արցախի շրջափակումից նաև լրջագույն սադրանք է ռուսների ուղղությամբ։