ԽՈՅԵՐ
Ձեր սիրելին փոքր-ինչ հիասթափված կլինի եւ միայն դուք կարող եք օգնել նրան եւ բարձրացնել նրա տրամադրությունը; Փորձեք ամեն ինչ շատ նուրբ եւ քնքուշ ձեւով անել. ինչպես միշտ։
ՑԼԵՐ
Թույլ տվեք ձեր ընկերոջը գտել իրեն։ Նա չի կարող ամբողջ ժամանակ միայն ձեզ ուշադրություն դարձնել։ Ավելին, նրա այդ պահվածքը ձեզ նույնպես հաճելի չէ։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեզ մոտ ամեն ինչ դժվարությամբ կստացվի։ Աստղերը ծանր եւ փորձություններով լի շաբաթ են կանխատեսում ձեզ համար։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Բոլոր խնդիրները լուծելու եւ վերջակետ դնելու ժամանակն է։ Հարկավոր է ազատվել այն անորոշությունից, որը տեւական ժամանակ տանջում է ձեզ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այո, դժվար է, բայց անհրաժեշտ։ Դուք պարտադիր պետք է անեք այդ քայլը, որպեսզի հետո ամեն ինչ ավելի հեշտ ու դյուրին լինի։ Ձեր սիրելին դժվարին իրավիճակում է հայտնվել եւ այժմ նախաձեռնողի դերում հենց դուք պետք է լինեք։ Գործելու ժամանակն է։
ԿՈՒՅՍԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս լիարժեք հաճույք ստանալ կյանքից, թուլանալ եւ վայելել ձեզ տրված ամեն մի վայրկյանը։ Պարզապես հարկավոր է լողալ հոսանքին համահունչ, եւ այն ձեզ կտանի ճիշտ ուղղությամբ։ Կարեւոր է, որ դուք եւ ձեր սիրելին միասին լինեք այդ հունի մեջ, այլապես կհայտնվեք նույն գետակի տարբեր ափերում։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր հոգում ամեն ինչ մշուշոտ է, հետեւաբար ընտանիքի անդամները, եւ Նա անում են հնարավորինս ամեն ինչ, որպեսզի չփոթորկեն ձեր հոգին։ Փորձեք զսպել եւ կառավարել ձեր հույզերը եւ ազատվել ձեզ պարուրած բացասական տրամադրությունից։
ԿԱՐԻՃՆԵՐ
Դուք ստիպված կլինեք ընտրություն կատարել կարիերայի (կամ ուսման) եւ անձնական կյանքի միջեւ։ Ընտրությունը շատ բարդ կլինի, սակայն եթե այն չկատարեք հիմա, ճակատագիրը ձեր փոխարեն կանի դա։ Ուստի, հարկավոր է ճիշտ եւ արագ կողմնորոշել։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր եւ ձեր սիրելիի համար ամենակարեւորը համատեղ եւ երջանիկ ապագայի հավատն է։ Ցանկացած երկմտում կարող է բացասաբար ազդել ձեր հարաբերությունների վրա։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Նա ձեր օգնության եւ աջակցության կարիքը կզգա, նույնիսկ եթե նա դրա կարիքը չունենա։ Սակայն նրան սատարելու դեպքում չպետք է երախտագիտություն ակնկալել ձեր գեղեցիկ արարքի դիմաց։ Ձեզ պետք է երջանկություն պարգեւի այն փաստը, որ ձեր ընտրյալի խնդիրը լուծվեց։
ՋՐՀՈՍՆԵՐ
Դուք կհասկանաք, որ դեռ անհաղթահարելի եւ կիսատ գործեր եք թողել։ Սակայն դրանք միայն դուք կարող եք ավարտին հասցնել։ Իհարկե, ձեր սիրելի կփորձի օգնել ձեզ, սակայն դա ոչ մի էական ազդեցություն չի ունենա խնդրի լուծման վրա։ Ավելի լավ է, ինքնուրույն փորձեք հարթել ամեն ինչ։
ՁԿՆԵՐ
Դուք միայն մտածում եք անցյալի եւ ապագայի մասին։ Ձեր կյանքում չկա ներկա։ Բայց չէ որ հենց այս պահը, ակնթարթն է կոչվում կյանք։ Բավական է ապրեք անցյալով կամ էլ երազեք ապագայի մասին։ Սթափվեք, ուշադիր ձեր շուրջը նայեք եւ սկսեք ապրել հենց այս վայրկյանով։