Հռիփսիմե Հակոբյանը ցուցադրել է իր 1.400.000 դրամ արժողությամբ պայուսակը. իսկ դուք կկրեի՞ք սա

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Հռիփսիմե Հակոբյանը բավական թանկ և բրենդային իրեր է գնում:

Որպես կանոն, Հռիփսիմեն դեմ չի լինում դրանք ցուցադրել:

Երբեմն դա անում է բացահայտ, երբեմն էլ իբրև պատահաբար:

Ավելին՝ մեկ անգամ ցուցադրել էր Chanel ապրանքանիշի նվերը՝ նշելով, որ դա ստացել է Մարտինից երեխայի կողքին անցկացրած անքուն գիշերների համար:

Հերթական անգամ Հռիփսիմեն ներկայացրել է իր բրենդային պայուսակը՝ փորձելով չշեշտել այն, բայց դե մենք Հռիփսիմեին լավ գիտենք:

Ի դեպ, տվյալ պայուսակի արժեքը  մոտ 3000 դոլար է:

Ինչևէ, ամեն անգամ իր բրենդային իրերը ցուցադրելուց առաջ Հռիփսիմեն չի էլ մտածում, որ իրեն հետևում են մարդիկ, որոնց միջին եկամուտը 70. 000 դրամ է: