Իննա Խոջամիրյանը ներկայումս բավական փակ է պահում իր անձնական կյանքը:
Գաղտնիք չէ, որ ժամանակին նա նշանադրված էր դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանի հետ:
Իննան եւ Հայկը թեպետ հանրային վայրերում միասին ներկայանում էին, սակայն երբեք չէին մեկնաբանում իրենց հարաբերությունները:
Բաժանումից բավական հետո Իննան միայն խոստովանել էր, որ շնորհակալ է Հայկին իրենց հարաբերությունների համար, նրանից սովորել էր իր անձնական կյանքը փակ պահել:
Չնայած Իննան տպավորություն էր ստեղծել, որ բարեկամաբար են բաժանվել, սակայն ըստ լուրերի՝ դա այդքան էլ այդպես չէր:
Շշշուկներ կային, որ Հայկն Իննայի հանդեպ աններելի սխալ էր գործել, որի մասին տեղյակ են միայն Իննայի մտերիմները:
Բաժանումից հետո Հայկը երկար ժամանակ փորձում էր միանալ Իննայի հետ, սակայն վերջինս կտրականապես դեմ էր:
Ավելի ուշ Իննան սիրավեպ էր սկսել Վահե Զիրոյանի հետ:
Զիրոյանի հետ հարաբերությունները, այդ թվում՝ բաժանումը, Իննան չէր մեկնաբանում: