Ռուսական խաղաղապահ զորախումբը հայտարարություն է տարածել

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում այսօր՝ դեկտեմբերի 5-ին միջադեպեր չեն գրանցվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունից:

Նշվում է, որ պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է կայքում: