Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում

                    Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ 
Պարզապես անցիր ԱՅՍ  հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartner_past-am

Ադրբեջանական բանակի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ են անցկացնում՝ մարտական կրակի կիրառմամբ։

Ստորաբաժանումները մշտական տեղակայման կետերից դուրս են բերվել կենտրոնացման վայրեր և կատարել են տեղակայման, կրակային դիրքեր գրավելու, տեխնիկան մարտական պատրաստության վիճակի բերելու նորմատիվներ։

Իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացված զորավարժությունների ընթացքում իրականացվել են պայմանական հակառակորդի թիրախները ճշգրիտ կրակով ոչնչացնելու առաջադրանքները։

Կիսվել սոց․ ցանցերում
Media24.am