Նոր տեղեկություններ՝ Պեմզաշենի ահմռկեցուցիչ սպանությունների գործից

Սեղմեք  ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պեմզաշենում սպանությունների գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը մեղսունակ է ճանաչվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պեմզաշենի սպանության գործով տուժողի իրավահաջորդի՝ Զարինեի ամուսնու ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը:

«Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել անմեղսունակ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ։ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը):

Ավելին, ըստ փորձագետի եզրակացության, Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին»,- նշված է փաստաբանի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։ Ոստիկանությունը ձերբակալել էր պեմզաշենի երկու բնակչի։