Ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ-ում սաստիկ սառնամանիքների և ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի. սպասվում է, որ զոհերի  թիվը դեռ կարող է աճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությանը՝ վկայակոչելով  NBC հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ զոհերի մեծ մասը գրանցվել է Նյու Յորք նահանգի արևմուտքում՝ Բուֆալո քաղաքում և նրա շրջակայքում՝ 33 մարդ։ Զոհերի թիվը դեռ կարող է աճել, նշում է հեռուստաալիքը։ Նահանգի այս հատվածում առատ ձյունը շարունակվում է, և իշխանությունները մտավախություն ունեն, որ դա կհանգեցնի ավելի շատ զոհերի։ Ձնաբքի  հետևանքով մարդկանց մահվան դեպքեր են գրանցվել նաև 11 նահանգներում, այդ թվում՝ Կանզասում, Կենտուկիում, Միսուրիում, Օհայոյում և Թենեսիում։

Անցած շաբաթվա վերջին Միացյալ Նահանգների մի զգալի հատված հայտնվել էր վատ եղանակի ազդեցության տակ՝ քամու ուժգին պոռթկումների և ձյան տեղումների տեսքով։ Ջերմաստիճանը շատ նահանգներում իջել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ:

ԱՄՆ-ում  դեկտեմբերի 25-ին  վատ եղանակի պատճառով, ըստ flightaware.com պորտալի, չեղարկվել է ավելի քան 1,8 հազար չվերթ։ Սպասվում է, որ վատ եղանակը կշարունակվի նաև այս շաբաթ։