Հայտնիներ, ովքեր կյանքից հեռացել են 2022-ին

116

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2022 թվականը նաև աչքի էր ընկնում իր տխուր օրերով: Շատ հայտնիներ մահացան այս տարի: starnews-ը ներկայացնում է նրանց:

2022 թվականի սկզբին`փետրվար ամսին մահացավ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը: Գրիգորիչի մահը շատ ծանր լուր էր հայ հայտնիների համար: Նրանք բոլորը սգում և երեխայի պես լաց էին լինում:

2022-ի մայիսը ցնցեց հայ հասարակությանը: Երիտասարդ հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի դաժան մահի կողքող անտարբեր չանցավ ոչ ոք: Ափսոսանքի խոսքեր, ցավ և դաժան օրեր ապրեցին նրա հարազատներն ու սիրելին, ում հետ 6 ամիս էր ամուսնացած էին: Նշենք, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։Ալավերդու ԲԿ-ում արձանագրվել էր վերջինիս մահը:

2022-ի հունիսի 12-ին մահացավ ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը: starnews-ը ներկայացրել էր դերասանի կյանքից հետաքրքիր դրվագներ, ինչպես նաև որդու`Մայքլ Քոթանջյանի ծանր ապրումները այս շրջանում:

2022 թվականի սեպտեմբերի 12-ին կյանքից հեռացավ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։

2022 թվականի հոկտեմբերի 27-ին կյանքից անժամանակ հեռացավ լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը:

StarNews.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն` հաղորդավարուհին վերջին օրերին ծանր առողջական վիճակում է եղել, նա վարակված է եղել Կորոնավիրուսով:

Նշենք, որ Գայանե Փայտյանն ամուսնացած էր, ուներ 2 դուստր: Զույգ աղջիկներին նա մահից մեկ ամիս առաջ էր նախակրթարան ուղեկցել:

68 տարեկան հասակում նոյեմբերին կյանքից հեռացավ Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գեւորգյանը:

Նշենք, որ շատ մահեր եղան նաև հայ  ընտանիքներում: