ՊՆ-ն’ Վերիշենի սարում ադրբեջանցիների կողմից հրդեհ բռնկելու լուրերի մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն  մասին, թե իբր Վերիշեն գյուղի մոտակա սարում  բռնկված հրդեհը ադրբեջանական  ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:

«Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 22։33-ին հրդեհն ինքնամարվել է»,- նշել է նա։

Նշենք, որ Վերիշեն համայնքի վարչական ղեկավար Արտակ Զադայանն ասել էր, որ մայիսի 12-ից Սյունիքի մարզի Սեւ լիճ կոչվող տարածքում հաստատված ադրբեջանցիներն առավոտյան հրդեհ են բռնկել այդ տարածքի սարալանջերում, որը հասել է Վերիշենի բարձրադիր հատվածներում գտնվող սարերին: