Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 9-ից 15-ը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերը ամեն հարցում առաջնորդվելու են իրենց դրական տրամադրությամբ եւ կեսասիրությամբ: Շատ ճիշտ տեսակետ է: Միգուցե իրականում ամեն ինչ այդքան էլ վատ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Մյուս կողմից, հիշեք՝ առանց խոչընդոտների ճանապարհ չի լինում:

ՑԼԵՐ

Այսօր կարող եք կամակորություններ թույլ տալ ձեզ կամ խնդրել ձեր սիրելիին միասին խենթություններ անել: Նա անպայման կփորձի գոհացնել ձեզ եւ կկատարի ձեր բոլոր ցանկությունները: Ուստի, խելացի եւ փոքր-ինչ խորամանկ ցանկություններ հայտնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորության համար շատ դժվար կլինի ձեզ գոհացնել, քանի որ այսօր դուք շատ պահանջկոտ կլինեք: Սակայն  ժամանակ առ ժամանակ նա պարզապես գլխի չի ընկնի, թե ինչ է հարկավոր անել: Հետեւաբար, ցանկացած պարագայում փորձեք գնահատել նրա ջանքերը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կխորհի եւ կառաջարկի զրուցել ինչ-որ անհասկանալի թեմաների շուրջ, որոնք այնքան էլ ձեզ դուր չեն գա: Իրավիճակից դուրս գալու համար պետք է խնդրեք նրան չխոսել այդ մասին եւ հասկանալ ձեզ, այլապես դուք կհայտնվեք դժվարին իրավիճակում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հոգսաշատ օր է սպասվում ձեզ: Չգիտես ինչու, ձեր մտերիմները համոզված կլինեն, որ դուք եւ ձեր սիրելի անձնավորությունը պարտավոր եք լուծել իրենց խնդիրները եւ օգնել ցանկացած հարցում: Իհարկե, պետք է օգնել մտերիմներին, սակայն թույլ մի տվեք նրանց օգտագործել ձեզ:

ԿՈՒՅՍԵՐ

Օրը շատ տխուր կլինի ձեզ համար, սակայն պետք չէ տրվել այդ տրամադրությանը: Հիշեք, ժպիտը գեղեցկացնում է ձեզ եւ նույնիսկ ամենադժվար պահին փորձեք չկորցնել դրական տրամադրվածությունը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրած էակի համար հեշտ չի լինի արտահայտել իր զգացմունքները, վախերը, բարձրաձայնել իր խնդիրների, անհանգստությունների եւ մտահոգությունների մասին: Եթե ցանկանում եք, որ նա անկեղծ լինի ձեզ հետ, փորձեք խոսել եւ սատարել նրան: Թող որ Նա զգա, որ դուք իր կողքին եք եւ իսկապես աջակցում եք իրեն:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությանը կզարմացնեք, եւ դա մեծ հաճույք կպատճառի ձեզ: Ճիշտ է, Նրան նույնպես դա շատ դուր կգա, սակայն պետք չէ չափն անցնել: Եթե նա ինֆարկտ ստանա, դուք ձեզ հաստատ երջանիկ չեք զգա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր ընտրյալը կցանկանա վերլուծել, թե ինչպես անցավ ձեր տոնական օրը եւ կփորձի անել այն ամենը, ինչ դուք միասին որոշել էիք այդ ժամանակ: Մի խոչընդոտեք եւ թույլ տվեք, որ Նա անի այն, ինչ ծրագրել է, քանի որ դա երկուսիդ էլ երջանկություն կպարգեւի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորության գլխում կծագի մի հիանալի միտք, որը ամբողջ օրը կուղեկցի Նրան: Բնականաբար, Նա կցանկանա կիսվել ձեզ հետ, սակայն հազիվ թե դուք հասկանաք ձեր սիրելիի միտքն ու ոգեւորությունը: Փորձեք լսել Նրան եւ կարեւորել Նրա խոսքերը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կհիշեք ձեր նախկին սերը՝ նույնիսկ եթե ջանքեր գործադրեք Նրա մասին մոռանալու համար: Սակայն հիշողությունների գիրկն ընկնելն անխուսափելի կլինի: Հետեւաբար, պատրաստ եղեք եւ փորձեք դրա դեմ պայքարի մեթոդներ ընտրել:

ՁԿՆԵՐ

Հունվարի 22-ին ձեզ կթվա, որ ձեր սիրելի անձնավորությունն այն մարդը չէ, ում հետ դուք տեւական ժամանակ է հարաբերություններ եք սկսել: Այնպիսի տպավորություն կստեղծվի, որ դուք շփվում եք մեկ ուրիշի հետ, որն այնքան էլ հաճելի եւ հարազատ չէ ձեզ: