Մխիթարվելու խոսքեր չեմ գտնում, ողբերգական ավտովթարի զոհերը մի ողջ ընտանիք էր՝ հայր մայր և երկու երեխա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ցավով տեղեկացա Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի տարածքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին: Օպել ավոմեքենայի ուղևորները (բոլորը մահացել են) իմ ծննդավայր Վարդենիկից են, մի ողջ ընտանիք՝ հայր մայր և երկու անչափահաս երեխաներ:

Մխիթարվելու խոսքեր չեմ գտնում, ցավակցում եմ այս ողբերգական վթարի հետևանքով մահացածների հարազատներին:Տեղին է նշել որ սա հետևանք է ամենաթողության, համընդհանուր անտարբերության և անգործության: Ոստիկանի հեղինակության այսաստիճան անկումը նրան զրկում է իր տարրական անգամ գործառույթներն իրականացնել,ինչն իր հերթին հանգեցնում է օրենքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի:

Հաճախ եմ ասել ու այժմ էլ կրկնում եմ՝ չկա ժողովրդավարություն առանց իրավունքի գերակայության, չկա և չի կարող լինել կազմակերպված հասարակություն առանց կարգուկանոնի հաստատման…

Փաստաբան Մասիս Մելքոնյան