Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ Բաքվում պահվողներին հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել։
«Ինչպես նախորդ այցերի դեպքում, այս անգամ էլ Բաքվում պահվող անձանց հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել, ինչպես նաև փոխանակել ձայնագրված տեսաուղերձներ, որը մեր հերթական գործողություններից մեկն է», — ասաց Ամատունին:
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է, որ պաշտոնական Բաքուն հաստատել է, որ Ադրբեջանում պահվում է 38 հայ գերի: Ըստ տարբեր գնահատականների՝ իրականում Բաքվում պահվող հայ գերիների թիվն ավելի մեծ է: