Նոր հաղորդագրություն Արցախից

35

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը սպասվում է ձյան տեսքով թույլ տեղումներ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի «Ցեխ ձոր» հատվածում և Կիչան-Չլդրան-Դրմբոն ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու «Բովուրխան»-ի և Մարտունի-Բերդաշեն տանող ճանապարհի ոլորաններում, Լիսագոր-Բերդաձորի ենթաշրջան ավտոճանապարհներին և բարձրադիր գոտիներում`առկա է մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Կատարվում է մաքրման, աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։
ՆԳ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում`բացառապես ձմեռային անվադողերով։