Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Ըստ դրա` Հայաստանի, և Վրաստանի քաղաքացիները սահմանը հատելիս կարող են օգտագործել միայն նույնականացման քարտ, և անհրաժեշտ չի լինի ներկայացնել անձնագիր։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ավելացրեց, թե հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը քաղաքական առաջնահերթություններից է.
«Գործնականում ևս ամենաբարձր մակարդակով պարբերաբար տեղի են ունենում շփումներ, ինտենսիվ կապեր կան համապատասխան գերատեսչությունների միջև։ Վրաստանը մեր քաղաքացիների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է»նշեց նա։