Ալիևը Փաշինյանի հրահանգով թվարկել է ՀՀ սահմանադրական տարածքի օտարման հերթական շրջանները

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Lragir.am-ը գրում է․ Փաշինյանի եւ նրա ենթակայության տակ գտնվող ցապարների ցեղապետ Ալիևի ներդաշնակ, «պասերով» գործելու խնդրին Լրագիրը բազմիցս անդրադարձել է։

Մեխանիզմն այսպիսին է՝ Փաշինյանը ավանդական բառակույտերով ու «Ադրբեջանի» հասցեին շինծու գանգատներով հերթական ելույթում «հիմնավորում» է իրավունքների ու տարածքների հերթական մասը հանձնելու անհրաժեշտությունը, ցապարների ցեղապետը զուգահեռ կոնկրետացնում ու թվարկում է դրանք եւ  պահանջներ ու սպառնալիքներ տեղում։

Որպեսզի հայերի մոտ կասկածներ չառաջանան, իրագործվում է հերթական արյունոտ ակցիան՝ Ազատ գյուղի զինվորների ողջակիզումը, Տեղ գյուղի շրջանի օկուպացիան եւ այլն։

Ինչու ենք ասում Փաշինյանի ենթակայության եւ հրահանգների տակ գործող Ալիեւ․ բանն այն է, որ իրավունքը Հայաստանինն է, Բաքվի հանցագործությունները կարող է «լեգիտիմացնել» բացառապես պաշտոնական Երեւանը։ Փաշինյանի, նրա ԱԳ նախարարի, ՔՊ խմբակցության գործունեության առանցքային ուղղություններից մեկը դա է՝ չեզոքացնել միջազգային հնարավոր ու անհնար բոլոր ատյաններում հայկական իրավունքների ու խնդիրների քննարկումների հնարավորությունները, քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների համալիրը, պետական-քաղաքական իրավունքների խնդիրները նենգափոխելով հումանիտար հարցերի։

Խորհրդարանում Փաշինյանի վերջին ելույթը եւ զուգահեռ Ալիեւի կոնկրետացումները դրա ցցուն օրինակն են․ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց Արցախը Բաքվի իրավական ենթակայությանը հանձնելու եւ բնիկներին կոտորածի ենթարկելու իր ծրագիրը:

Ալիեւը հայտարարեց, որ Ղարաբաղը «Ադրբեջանի» ներքին խնդիրն է, իսկ հայերը պետք է արտաքսվեն։ Փաշինյանը հայտարարեց «ցավոտ» լուծումների մասին, Բաքուն կրկին կոնկրետացրեց՝ առաջիկայում՝ 9 բնակավայր ՀՀ սահմանադրական տարածքից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում