ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության

Ապրիլի 25-ին, ժամը 21։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներիքն գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ 4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին «Opel Combo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ի․, ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։ Վարորդը հոսպիտալացվել է, իսկ ուղևոր Ա․ Փ․-ն՝ տեղափոխվել Իջևանի ԲԿ․ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: