Բժիշկ, սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլյովան ասում է, որ բանանը, նարինջը և շոկոլադը սրում են ծաղկափոշու ալերգիայի ախտանիշները։ «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում, ըստ shantnews-ի՝ նա թվարկել է ալերգիա ունեցողների համար վնասակար այլ մթերքներ։
Մասնագետը խորհուրդ է տվել բույսերի ակտիվ ծաղկման շրջանում ալերգիայով տառապողներին սննդակարգից բացառել բանանը, նարինջը, լոլիկը, եգիպտացորենն ու նեխուրը, քանի որ դրանք մեծացնում են ալերգիկ դրսևորումները։
Նա նաև ավելացրել է սուրճը, ալկոհոլը և շոկոլադը ալերգիայով տառապողների համար վնասակար մթերքների ցանկում։
Բացի այդ, Կորոլյովան խորհուրդ է տվել բացառել գլյուտեն պարունակող մթերքները, քանի որ դրանք նպաստում են ցանկացած ալերգիկ ռեակցիայի ավելի վառ դրսևորմանը։