Նոր հաղորդագրություն Արցախից

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկագրի համաձայն՝ մայիսի 3-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել.

 

«Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ավտոմոբիլային ճանապարհով ռուս խաղաղապահները Ստեփանակերտ 207,5 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,3 հա տարածք։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու արկերից մաքրվել է 2533,9 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 26791 պայթուցիկ առարկա։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասված է տեղեկագրում։