Խոշոր հրդեհ Թուրքիայում

Թուրքիայի Ադըյաման քաղաքոԱմ երկրաշարժից տուժածների համար նախատեսված վրանային ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է Sabah թերթը:

Քաղաքացիները կրակմարիչների միջոցով փորձել են հաղթահարել հրդեհը։ Այնուհետեւ ժամանել են հրշեջ բրիգադները։ Նշվում է, որ միջադեպի հետեւանքով ամբողջությամբ այրվել են վրանային քաղաքի բուժկետը, մանկապարտեզը եւ ճաշարանը:

Կադրերում երեւում են ծխի հսկայական քուլաներ եւ ուժեղ հրդեհի հետեւանքները։ Այս պահին հրդեհը մարվել է։