Ադրբեջանցիներն Արցախի Թաղավարդ գյուղի օկուպացված հատվածից դեպի Զարդարաշեն տանող նոր ճանապարհ են կառուցում։ Թաղավարդի բնակիչ Ռուդիկ Բադասյանը ասաց,որ, թշնամին Արցախի օկուպացված բնակավայրերով անցնող ճանապարհի ակտիվ շինարարությունը վերսկսել է մարտի երկրորդ կեսին։
«Դեկտեմբերից մինչև էս տարվա մարտ ոչ մի բան չեն արել։ Մարտին մեծ թափով վերսկսել են շինարարությունը։ Ինչ շինարարական տեխնիկա ասես, բերել են ու ռուս խաղաղապահների հենատեկտի անմիջական հարևանությամբ՝ երևի մի 150-200 մետր հեռավորության վրա, անդադար աշխատում են։ Թե էդքան ինչ են սարքում, չենք հասկանում, բայց որ դեպի Զարդարաշենի պղնձահանք տանող ճանապարհ սարքում են, էդ հաստատ ա»,-ասում է Բադասյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ մասնակի օկուպացված Թաղավարդից դեպի ամբողջությամբ օկուպացված Զարդարաշեն տանող ևս մեկ ճանապարհ կա, որն անցնում է Թաղավարդի անտառներով․ ներկա դրությամբ կառուցվողը երկրորդ ճանապարհն է։
Թուրքիայի լիակատար աջակցությամբ Արցախի շուջ 75 տոկոսն օկուպացնելուց անմիջապես հետո Ադրբեջանը լծվել է մեր հայրենիքի բանկան ռեսուրսները մսխելու գործին։ Մի կողմից պաշարելով Արցախի մնացած հատվածն ու արտաքին աշխարհից կտրելով մեր 120 հազար հայրենակիցներին, մյուս կողմից անհագորեն մսխում է օկուպացրած մեր տարածքների ընդերքի ռեսուրսներն ու ավերում ամեն ինչ։