Մետրոյում ծխի պատճառով խուճապ և հրմշտոց է սկսվել (տեսանյութ)

Լոնդոնի մետրոյում խուճապ և հրմշտոց է տեղի ունեցել։ Երեկոյան պիկ ժամին ուղևորները գնացքում ծխի հոտ են զգացել և սկսել են ջարդել վագոնների ապակիներն ու փորձել ինքնուրույն բացել դռները։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ ուղևորները, հավանաբար, շփոթել էին այն արգելակային փոշու հոտի հետ: Նշվում է, որ կան տուժածներ։