ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

Բանակցային բարդ գործընթացի արդյունքում երեք օդաչու է վերադարձվել ուկրաինական գերությունից։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Մայիսի 6-ին Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից բանակցային բարդ գործընթացի արդյունքում վերադարձվել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երեք օդաչուներ, որոնց մահացու վտանգ էր սպառնում գերության մեջ»,- նշել են գերատեսչությունում:

Ըստ ՊՆ-ի` նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն:

Ազատ արձակված զինծառայողները Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով կտեղափոխվեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար: