Կարուսելի փլուզման հետևանքով տուժել է մոտ 20 մարդ

ՌԴ Օրենբուրգ քաղաքի այգում կարուսել է փլուզվել։ Տարածաշրջանային ՆԳՆ-ի տվյալներով՝ տուժել է մոտ 20 մարդ։

«Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել վթարի մասին, որի հետևանքով տուժել է մոտ 20 մարդ, այդ թվում՝ անչափահաս երեխաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ արտակարգ ծառայությունները հայտնել էին 15 տուժածի մասին։

https://youtu.be/6pM8Vv50MHM