Արտակարգ դեպք Երևանում

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 19:10-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Պարոնյան 1 հասցեի դիմաց, առաջին երթևեկելի գոտիով ընթանալիս, բեռնախցիկի հատվածով բախվել է ճամփեզրի ծառին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը: