Դիլիջանի ոլորանում մեքենան կողաշրջվել է․ կա 3 տուժած

Այսօր՝ մայսիս 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19:20-ի սահմաններում Vaz 2101 մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 95 կմ-ին՝ Դիլիջանի ոլորանում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվելով հայտնվել ձորակի եզրին։

Վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։