Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կանգառում կանգնածներին․ 7 մարդ է զոհվել

Յոթ մարդ է զոհվել ամերիկյան Տեխաս նահանգում այն բանից հետո, երբ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել  ներգաղթյալների կենտրոնի մոտ գտնվող ավտոբուսի կանգառում հավաքված մարդկանց, հաղորդում է BBC-ն։

Միջադեպը պատահել է կիրակի՝ տեղական ժամանակով 08։30-ին մոտ, Բրաունսվիլ քաղաքում մեքսիկական սահմանից ոչ հեռու։

Առնվազն ևս 6 մարդ վիրավորվել է, մի քանիսը ծանր վիճակում են։

Վարորդը ձերբակալվել է, բայց հայտնի չէ, վթարը դժբախտ պատահար է եղել, թե դիտավորություն ունեցել։

Կատարվածի մեղավորը հիվանդանոց է տարվել բուժման համար և թմրանյութի և ալկոհոլի թեստեր է անցնում, ամերիկյան ԶԼՄ-ներին տեղեկացրել են ոստիկանությունում։