Ռուսաստանը տարհանում է Զապորոժիեի ատոմակայանի մոտակա քաղաքը։ Այս մասին գրել է BBC-ն։
Ռուսաստանը մարդկանց կոչ է արել լքել Զապորոժիեի շրջանի 18 բնակավայր, այդ թվում՝ ատոմակայանի մոտ Էներգոդարը՝ Կիևի ակնկալվող հարձակումից առաջ:
BBC-ի Newshour հաղորդման հետ զրույցում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է, որ ատոմակայանի մոտ բնակիչների տարհանումը վկայում է ատոմակայանի շուրջ ռուսական և ուկրաինական ուժերի միջև ծանր մարտերի հավանականության մասին:
Գրոսսին հավելել է, որ մի քանի շաբաթ առաջ գործարան այցելելիս ստիպված է եղել ացնել ականապատ դաշտով:
Նա ասել է, որ թեև կայանի ռեակտորները էլեկտրաէներգիա չէին արտադրում, նրանք դեռևս բեռնված էին միջուկային նյութերով:
Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել էր, որ Ուկրաինայի հարավ-արևելքում Զապորոժիեի ատոմակայանի շուրջ պարբերաբար հրետակոծություններ են լսվել, իրավիճակը Եվրոպայի խոշորագույն ատոմակայանի տարածքում «դառնում է ավելի անկանխատեսելի և պոտենցիալ վտանգավոր»։