Հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի

ՌԴ Կուրգանի շրջանում բռնկված հրդեհների հետևանքով 21 մարդ է զոհվել:

Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Զոհվածների թիվը 19-ից հասել է 21-ի: Զոհերի թիվը կարող է աճել»,- «ՏԱՍՍ»-ին հայտնել է աղբյուրը։

Ավելի վաղ գործակալությունը գրել էր, որ Կուրգանի շրջանում չորս բնակավայրերի բնական հրդեհները ոչնչացրել են 42 շինություն։ Մարզի տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել։

Աղբյուր