ՈՒկրաինացիները փորձել են գրոհել Մոսկվայի վրա

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի շքերթի օրը ուկրաինական զինուժը փորձել է ԱԹՍ-ներով հարձակվել Մոսկվայի վրա։
Mash-ի փոխանցմամբ, ԱԹՍ-ներից մեկը խոցվել է Կալուգայի մարզի Պերշեմիշլ գյուղի մոտ՝ ՌԴ մայրաքաղաքից մոտ 175 կմ հեռավորության վրա։

Երկրորդ անօդաչու թռչող սարքը խոցվել է Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհից ոչ հեռու՝ Բիցևսկու անտառի տարածքում։

Երրորդ ԱԹՍ-ն չեզոքացվել է Լոմոնոսովսկի մարզում։ Աղբյուրի փոխանցմամբ, զոհեր և ավերածություններ չկան։

Նշվում է նաև, որ անօդաչու թռչող սարքերն արձակվել են Ուկրաինայի Չեռնիգովի մարզից, որը գտնվում է Մոսկվայից մոտ 600 կիլոմետր հեռավորության վրա։

UJ-22 Airborne-ի թռիչքի առավելագույն հեռահարությունը 800 կմ է։

Աղբյուր