Տղամարդու դի է հայտնաբերվել

Մայիսի 12-ին, ժամը 15։43-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տարոնիկ գյուղի թանգարանի ետնամասում՝ ջրանցքի մեջ, տղամարդու դի է նկատվում. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Գ. Թ.-ի (ծնված 1963 թ.) դին: