Հանրապետության տարածքում` մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի, 18-19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-15-ը՝ նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, 15-16-ի գիշերը՝ 2-4 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ի, 18-19-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +16+18։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +8+13,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1 + 3, ցերեկը՝ + 8 + 13,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +5 +7, ցերեկը՝ +15+17,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1 + 4, ցերեկը՝ + 5 + 8,
Լոռիում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 10+ 14,
Տավուշում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 13 + 18,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 7+ 10,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +15 +19,
Արարատում՝ գիշերը՝ +9 + 11, ցերեկը՝ + 20 + 22,
Արմավիրում՝ գիշերը՝ +8+ 10, ցերեկը՝ + 20 + 22,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +7+10,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16 +19,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +10+14,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ + 12 + 16։