Իրավիճակը շարունակում է ծանր մնալ

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Բախմուտում իրավիճակը շարունակում է ծանր մնալ։  Չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է առաջ շարժվել, ռուսները չեն նահանջում, ընդհակառակը, նրանք քաղաք են նետում օդադեսանտային ստորաբաժանումների ուժերը։

Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարին։

«Բախմուտում և ծայրամասերում հիմա ամեն ինչ բարդ է։ Շատ բարդ է՝ թեև մեր զորքերին հաջողվեց մի քանի օր առաջ գնալ։ Այս ամենը մեր զինվորականների գերջանքերի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է»,- ասել է Մալյարը:

Նրա խոսքով, չնայած ուկրաինական բանակի հաջողություններին, ռուսները չեն փոխում իրենց նպատակները և իրենց օդադեսանտային հարձակման ստորաբաժանումները տեղափոխում են Բախմուտի մատույցներ:

«Ծանր մարտերը շարունակվում են. Բախմուտի պաշտպանությունը շարունակվում է»,- հայտարարել է ՊՆ փոխնախարարը։