Շտապօգնության մեքենան է, որի ուղղությամբ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել․ ՊՆ

Կից լուսանկարներում շտապօգնության մեքենան է, որի ուղղությամբ այսօր՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է ՀՀ  ՊՆ զինծառայող: Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել  վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։