2 երեխա է մահացել

Բաքվում երկու երեխա է մահացել։ Նրանք ընկնել են մազութով և աղբով լի խոր ջրհորը։ Միջադեպը տեղի է ունեցել Մաշթաղա գյուղում։

Ադրբեջանի ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ 2013թ. ծնված երկու երեխաները ընկել են 45-50 մետր խորությամբ և 2,5 մետր տրամագծով, ջրով, մազութով և կենցաղային աղբով լիքը ջրհորը։

Փրկարարները հատուկ միջոցներով հանել են անչափահաս երեխաների մարմինները։ Կատարվում է միջադեպի հետաքննություն։