ՈՒղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

21

Աֆղանստանի Սամանգան նահանգում «Թալիբան»-ին պատկանող ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել են երկու օդաչուները, կիրակի օրը Sputnik Հնդկաստան-ին հայտնել են տեղական անվտանգության աղբյուրները։

Աղբյուրները հայտնել են, որ վթարի պատճառ է դարձել ուղղաթիռի բախումը էլեկտրահաղորդման գծին։

Զոհերի մասին այլ մանրամասներ չկան։