Հրդեհ Երևանում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 21-ին, ժամը 17:24-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում գտնվող ոչ բնակելի տանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:07-ին, մարվել՝ 18:27-ին: Այրվել են ոչ բնակելի տան տանիքի (մոտ 100 քմ) փայտե կառուցատարրերը՝ 50 քմ և հատակը՝ 5 քմ: