Զգեստապահարանը ընկել է 5-ամյա երեխայի գլխին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին մայիսի 20-ին ահազանգ է ստացվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցից և հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել «գլխուղեղի փակ վնասվածք, գագաթոսկրի գծային կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ երեխա:

Ոստիկանները պարզել են, որ երեխան 5-ամյա աղջնակ է, ով հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի գյուղերից մեկից:

Պարզվել է նաև, որ 1 օր առաջ երեխան գտնվել է իրենց տանը և զգեստապահարանը ընկել է երեխայի վրա, ով ստացել է վնասվածք:

Դեպքի փաստով Ոստիկանության Արթիկի բաժնում նախապատրաստվել են նյութեր և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: