Գիտնականները նախազգուշացրել են մահացու շոգի վտանգի մասին

Երկրի մակերևույթի ջերմաստիճանը մինչև 2100 թվականը կբարձրանա 2,7 °C-ով` համեմատած նախաինդուստրիալ դարաշրջանի հետ, ինչը կլիմայական հարմարավետության գոտուց դուրս կմղի ավելի քան 2 միլիարդ մարդու, մասնավորապես Երկրի կանխատեսվող բնակչության 22%-ին: Այս մասին հայտնում է Nature հրատարակությունը։

Մահացու շոգին առաջինը դիմագրավող երկրները կլինեն Հնդկաստանը, Նիգերիան, Ինդոնեզիան, Ֆիլիպինները և Պակիստանը։

Նշվում է, որ այսօր կլիմայական անոմալիաներից արդեն տառապում է շուրջ 600 միլիոն մարդ (բնակչության մոտ 9 տոկոսը) ամբողջ աշխարհում, որոնք դուրս են մնացել «մարդկային կլիմայական որմնախորշից», որի շրջանակներում տեղի է ունեցել հասարակության զարգացումը:

Ինչպես ընդգծել են հետազոտության հեղինակները, գոյություն ունի օպտիմալ կլիմայի մի շարք, որի շրջանակներում բնակչության բարձր խտություն ունեցող երկրների հասարակությունները կարող են ակտիվորեն զարգանալ. այն ընդգրկում է տարեկան միջին ջերմաստիճանը 13-ից մինչեւ 27 աստիճան տաքություն: Ընդ որում, չափազանց բարձր ջերմաստիճանը, ըստ հետազոտության, ուղղակիորեն կապված է այնպիսի բացասական գործոնների հետ, ինչպիսիք են մահացության աճը, հակամարտությունների ուժեղացումը, ինչպես նաեւ միգրացիան եւ վարակիչ հիվանդությունների տարածումը:

Հետազոտության արդյունքները, Ինչպես նշել են դրա հեղինակները, հստակ ցույց են տալիս կլիմայի գլոբալ փոփոխության վրա մարդկային գործոնի ազդեցությունը սահմանափակելու ավելի վճռական քաղաքական գործողությունների անհրաժեշտությունը: